Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Համախմբելու ենք ժողովրդին` ընդդեմ իշխանության»

«Համախմբելու ենք ժողովրդին` ընդդեմ իշխանության»
12.09.2013 | 16:06

Այսօր ազատամարտիկների հերթական հանրահավաքի օրն է: Չորս ամսվա ընթացքում կառավարությունը, կարելի ասել, ոչինչ չի արել ազատամարտիկների բարձրացրած հարցերից գոնե մեկը լուծելու համար, չհաշված այն քննարկումները, որոնք պարբերաբար տեղի են ունենում ՊՆ-ում ստեղծված ազատամարտիկների` կառավարությանը ներկայացրած պահանջներով զբաղվող աշխատանքային խմբում, որին մասնակցել են նաև որոշ ազատամարտիկներ, ինչպես նաև «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ԱԺ-ի հապճեպ ընդունած օրենքը: Իրենք` ազատամարտիկները, վերջերս ավելի հստակեցրին իրենց մարտավարությունը` հայտարարելով, թե չեն պայքարում միայն իրենց սոցիալական խնդիրները լուծելու համար, այլ իրենց հետաքրքրում է ողջ երկրի վիճակը: Irates. am-ի հետ զրույցում «Մեծն Տիգրան» աշխարհազորի ռազմական խորհրդի փոխնախագահ Վլադիմիր Առաքելյանն ասաց, որ այժմ զբաղված են աշխարհազորի ստեղծմամբ, և իրենց առաջնահերթ խնդիրը ժողովրդին համախմբելն է պայքարի գաղափարի շուրջ: «Պայքար հանուն ինչի՞»,-հարց ուղղեցինք ազատամարտիկին: «Մեր պայքարը Հայաստանի անօրեն իշխանությունից ազատվելու համար է: Հիմա աշխատում ենք ժողովրդի հետ և, վստահ եմ, հասնելու ենք ժողովրդի համախմբմանը»:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 826

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ